• Blog

    10 կարևոր դիտարկում հայաստանյան PR մասնագետների համար

    Երեք օր անընդմեջ շարունակվում էրհանրային կապերին նվիրված PR Summit՝ ոլորտի միջազգային և տեղի մասնագետների մասնակցությամբ և ամենահետաքրքիր փորձերի ու հաջողած պատմությունների քննարկմամբ։ «Forbes Հայաստանը» հետևում էր միջոցառմանը և առանձնացրել է գագաթնաժողովում հնչեցված 10 կարևոր դրույթներ։  «Դադարեք օգտագործել «PR» եզրույթը որպես բայ». դա միայն շփոթեցնում է ձեզ և ձեզ շրջապատող անձանց: Գագաթնաժողովի ամենաուշագրավ պահերից մեկն էր, երբ Բոստոնի համալսարանի դասախոս դոկտոր  Դաստին Սյուփան բացահայտեց, որ Հայաստանում «PR» եզրույթն օգտագործվում է որպես բայ՝ «փիառ անել», մինչդեռ «PR»-ը հանրային կապեր, պատմություններ ստեղծելու և հարաբերություններ կառուցելու արվեստ է, այլ ոչ թե շուկայում առաջմղման գործիք։ «Մենք բոլորս պատմություններ ստեղծողներ և սահմաններ ընդարձակողներ ենք. ճիշտ լսարանին ճիշտ պատմություն է պետք պատմել»,- ասում է դոկտոր Սյուփան՝ դիմելով ոլորտի հայ…