Blog

  • Blog

    Երբ կապիտալը ավելի քան կարևոր է

    Forbes հարցազրույց Ռոբերթ Հ. Սինգլեթերիի հետ -Արդյո՞ք Հայաստանի տնտեսությանը՝ փոքր և արդեն իսկ բավականաչափ ֆինանսավորված բանկային հատվածի կողմից, անհրաժեշտ է կապիտալի շուկան, որպես մասնավոր հատվածի ֆինանսավորման աղբյուր: Մի՞գուցե բանկային հատվածի վրա հիմնված ֆինանսական համակարգի մոդելն է առավել համապատասխան Հայաստանի տնտեսությանը: Ցանկացած ֆինանսական համակարգ, որը բաղկացած է միայն բանկային հատվածից, միակողմանի է: Մինչդեռ ուժեղ բանկային հատվածը կարող է օժանդակել երկրի տնտեսության զարգացմանը մինչև որոշ մակարդակ, այդ աճին մի սահմանափակում է բնորոշ. բանկերը կարող են միայն պարտքային գործիքով ֆինանսավորել իրական հատվածը: Երբ ընկերության փոխառու և սեփական միջոցների հարաբերակցությունը շատ է աճում, ընկերությունն անկայուն է դառնում և ցանկացած հարված բիզնեսին կարող է բերել պարտքերի չվճարմանը և, ըստ էության, սնանկությունը իրականություն դարձնել: Կապիտալի շուկան…

  • Blog

    Հայաստանի կապիտալի շուկայի մարտահրավերները և հնարավորությունները

    Կապիտալի շուկայի զարգացումը կենսաթոշակային բարեփոխումներին ընդառաջ կրկին ուշադրության կենտրոնում է: Փետրվարի սկզբին`Ծաղկաձորում, կայացած «Հայաստանի կապիտալի շուկայի նոր հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային համաժողովին մասնակից էին 100-ից ավել մասնագետներ Հայաստանից և արտերկրից: Միջոցառմանը մասնակցում էին` ՀՀԿենտրոնական բանկի նախագահԱրթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՎԶԵԲ-ի Տեղական արժույթի և կապիտալի շուկաներիզարգացման գծով տնօրեն Անդրե Կուուսվեկը, ՀՀ բանկերի ղեկավարներ, կորպորատիվպարտատոմսերի պոտենցիալ թողարկողներ, ֆոնդային բորսաների, քլիրինգային և հաշվարկայինհաստատությունների, վարկանիշային գործակալությունների, տեղական և միջազգային ներդրումայինկազմակերպությունների ներկայացուցիչները և այլոք: «Արդյունավետ համագործակցության արդյունքում կարողացել ենք ապահովել միջազգայինֆինանսական կառույցների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի մուտքը Հայաստանի կապիտալի շուկա: Տեղի ունեցանայդ երկու կազմակերպությունների կողմից հայկական դրամով պարտատոմսերի առաջինտեղաբաշխումները, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Մենք…