• Blog

    10 կարևոր դիտարկում հայաստանյան PR մասնագետների համար

    Երեք օր անընդմեջ շարունակվում էրհանրային կապերին նվիրված PR Summit՝ ոլորտի միջազգային և տեղի մասնագետների մասնակցությամբ և ամենահետաքրքիր փորձերի ու հաջողած պատմությունների քննարկմամբ։ «Forbes Հայաստանը» հետևում էր միջոցառմանը և առանձնացրել է գագաթնաժողովում հնչեցված 10 կարևոր դրույթներ։  «Դադարեք օգտագործել «PR» եզրույթը որպես բայ». դա միայն շփոթեցնում է ձեզ և ձեզ շրջապատող անձանց: Գագաթնաժողովի ամենաուշագրավ պահերից մեկն էր, երբ Բոստոնի համալսարանի դասախոս դոկտոր  Դաստին Սյուփան բացահայտեց, որ Հայաստանում «PR» եզրույթն օգտագործվում է որպես բայ՝ «փիառ անել», մինչդեռ «PR»-ը հանրային կապեր, պատմություններ ստեղծելու և հարաբերություններ կառուցելու արվեստ է, այլ ոչ թե շուկայում առաջմղման գործիք։ «Մենք բոլորս պատմություններ ստեղծողներ և սահմաններ ընդարձակողներ ենք. ճիշտ լսարանին ճիշտ պատմություն է պետք պատմել»,- ասում է դոկտոր Սյուփան՝ դիմելով ոլորտի հայ…

  • Blog

    Forbes հարցազրույց Տիգրան Կարապետյանի հետ. կապիտալի շուկա. լինե՞լ թե չլինե՞լ

    Forbes հարցազրույց Տիգրան Կարապետյանի հետ: -Արդյոք մեր իրական հատվածին անհրաժեշտ է կապիտալի շուկան: Կարծես թե բանկային վարկավորման միջոցով ընկերություններն արդեն իսկ լուծում են իրենց ֆինանսավորման հարցը: Հարցի պատասխանը կախված է այն հանգամանքից, թե տնտեսությունը ինչպիսի կառուցվածք ունի: Կառուցվածքով է պայմանավորված, արդյո՞ք տնտեսությանը անհրաժեշտ է կապիտալի շուկան, թե՝ ոչ, մասնակիցները միջոցներ ներգրավելու կարիք կունենան կապիտալի շուկայից, թե՞ ոչ: Եթե դիտարկենք մեր երկրի վերջին տարիներին ձևավորված տնտեսության կառուցվածքը, ապա կտեսնենք, որ մեր ՀՆԱ-ն գեներացնող խոշորագույն հատվածը միջին բիզնեսն է: Միջին բիզնեսի համար կապիտալի շուկան հիմնականում փակ դուռ է՝ այն չի կարող կապիտալի շուկայից ռեսուրսներ ներգրավել, քանի որ դա ավանդական գործիքներից ավելի ծախսատար է: Այդ հատվածի համար կապիտալի շուկան գրավիչ չէ մի քանի…

  • Blog

    When capital matters

    Forbes Interview with Robert H. Singletary (see Armenian version here) F. Does the Armenian economy being so small and already quite well-financed by banking sector, really need a capital market as a source of financing for the real sector? Any financial system that consists only of banks is one-dimensional. And while a strong banking sector can help grow a country’s economy to a certain level there is an inherent limit on that growth. This is because the banks, almost by definition, can only extend credits (debt financing) to the real sector. And there is in turn a limit to how much leverage any company can take on. Once a company’s…

  • Blog

    Երբ կապիտալը ավելի քան կարևոր է

    Forbes հարցազրույց Ռոբերթ Հ. Սինգլեթերիի հետ -Արդյո՞ք Հայաստանի տնտեսությանը՝ փոքր և արդեն իսկ բավականաչափ ֆինանսավորված բանկային հատվածի կողմից, անհրաժեշտ է կապիտալի շուկան, որպես մասնավոր հատվածի ֆինանսավորման աղբյուր: Մի՞գուցե բանկային հատվածի վրա հիմնված ֆինանսական համակարգի մոդելն է առավել համապատասխան Հայաստանի տնտեսությանը: Ցանկացած ֆինանսական համակարգ, որը բաղկացած է միայն բանկային հատվածից, միակողմանի է: Մինչդեռ ուժեղ բանկային հատվածը կարող է օժանդակել երկրի տնտեսության զարգացմանը մինչև որոշ մակարդակ, այդ աճին մի սահմանափակում է բնորոշ. բանկերը կարող են միայն պարտքային գործիքով ֆինանսավորել իրական հատվածը: Երբ ընկերության փոխառու և սեփական միջոցների հարաբերակցությունը շատ է աճում, ընկերությունն անկայուն է դառնում և ցանկացած հարված բիզնեսին կարող է բերել պարտքերի չվճարմանը և, ըստ էության, սնանկությունը իրականություն դարձնել: Կապիտալի շուկան…

  • Blog

    Հայաստանի կապիտալի շուկայի մարտահրավերները և հնարավորությունները

    Կապիտալի շուկայի զարգացումը կենսաթոշակային բարեփոխումներին ընդառաջ կրկին ուշադրության կենտրոնում է: Փետրվարի սկզբին`Ծաղկաձորում, կայացած «Հայաստանի կապիտալի շուկայի նոր հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային համաժողովին մասնակից էին 100-ից ավել մասնագետներ Հայաստանից և արտերկրից: Միջոցառմանը մասնակցում էին` ՀՀԿենտրոնական բանկի նախագահԱրթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՎԶԵԲ-ի Տեղական արժույթի և կապիտալի շուկաներիզարգացման գծով տնօրեն Անդրե Կուուսվեկը, ՀՀ բանկերի ղեկավարներ, կորպորատիվպարտատոմսերի պոտենցիալ թողարկողներ, ֆոնդային բորսաների, քլիրինգային և հաշվարկայինհաստատությունների, վարկանիշային գործակալությունների, տեղական և միջազգային ներդրումայինկազմակերպությունների ներկայացուցիչները և այլոք: «Արդյունավետ համագործակցության արդյունքում կարողացել ենք ապահովել միջազգայինֆինանսական կառույցների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի մուտքը Հայաստանի կապիտալի շուկա: Տեղի ունեցանայդ երկու կազմակերպությունների կողմից հայկական դրամով պարտատոմսերի առաջինտեղաբաշխումները, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Մենք…