Հայաստանի կապիտալի շուկայի մարտահրավերները և հնարավորությունները

Կապիտալի շուկայի զարգացումը կենսաթոշակային բարեփոխումներին ընդառաջ կրկին ուշադրության կենտրոնում է: Փետրվարի սկզբին`Ծաղկաձորում, կայացած «Հայաստանի կապիտալի շուկայի նոր հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային համաժողովին մասնակից էին 100-ից ավել մասնագետներ Հայաստանից և արտերկրից:

Միջոցառմանը մասնակցում էին` ՀՀԿենտրոնական բանկի նախագահԱրթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՎԶԵԲ-ի Տեղական արժույթի և կապիտալի շուկաներիզարգացման գծով տնօրեն Անդրե Կուուսվեկը, ՀՀ բանկերի ղեկավարներ, կորպորատիվպարտատոմսերի պոտենցիալ թողարկողներ, ֆոնդային բորսաների, քլիրինգային և հաշվարկայինհաստատությունների, վարկանիշային գործակալությունների, տեղական և միջազգային ներդրումայինկազմակերպությունների ներկայացուցիչները և այլոք:

«Արդյունավետ համագործակցության արդյունքում կարողացել ենք ապահովել միջազգայինֆինանսական կառույցների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի մուտքը Հայաստանի կապիտալի շուկա: Տեղի ունեցանայդ երկու կազմակերպությունների կողմից հայկական դրամով պարտատոմսերի առաջինտեղաբաշխումները, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Մենք հավատացած ենք, որ նմանտեղաբաշխումները կրելու են շարունակական բնույթ»,- իր բացման խոսքում նշել է ՀՀԿենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում կապիտալի կայուն շուկայի զարգացմանմարտահրավերներն ու հնարավորությունները: Քննարկվել է համաշխարհային եւ ներքինհամատեքստը՝ հաշվի առնելով շուկայի հեռանկարները, ՎԶԵԲ-ի և այլ դոնորների կողմիցՀայաստանում կապիտալի շուկաների զարգացման օժանդակության հնարավորությունները:

Համաժողովի առաջին բաժինը նվիրված էր արժեթղթերի շուկաների զարգացման համաշխարհային միտումներին և մարտահրավերներին: Միջազգային արժութային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեզա Դաբանի խոսքով ԱՄՀ կանխատեսումներով` Հայաստանում  2014-2015 թթ.  ՀՆԱ-ի աճը կկազմի 4-5%, իսկ մեկնաբանանելով նախորդ տարվա ցուցանիշները՝ նա նշեց, որ Հայաստանըկրկին վերադառնում է տնտեսական ցուցանիշների աճի ապահովմանը, չնայած, որ 2013 թվականըբարդ տարի էր երկրի համար, այդուհանդերձ, 2013 թ.–ի ընթացքում Հայաստանը կարողացավապահովել դրական ցուցանիշ:

Ստանդարտ բանկի ներկայացուցիչները համաժողովի այս բաժնում ներկայացրեցին այն խնդիրները, որոնց բախվում են զարգացող շուկաները միջազգային շուկաներից կապիտալ ներգրավելու գործում:

ՎԶԵԲ-ի ավագ կենսաթոշակային կապիտալի խորհրդատու Ջիմ Թորնբուլը նշեց, «որ Հայաստանի տնտեսության խոշորագույն խնդիրներից մեկը խնայողությունների ցածր մակարդակն է և մեծագույն մարտահրավերը Հայաստանի համար դրամը առավել գրավիչ դարձնելն է ներդրողների և վարկառուների համար, որի միակ լուծումը դրամային շուկայի կայունության ապահովումն է»:

ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց կապիտալի շուկայի զարգացումը, նոր կարգավորումը, ինչպես նաև, կենսաթոշակային բարեփոխումները:

ՀՀ Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը մանրամասնեց ՀՀ Եվրոպարտատոմսերի թողարկման և ներկա ցուցանիշների մասին:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը ներկայացրեց Հայաստանի կապիտալի շուկայի ներկա իրավիճակը և զարգացման ուղիները, ինչպես նաև նշեց, որՎերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսականկորպորացիայի կողմից թողարկված պարտատոմսերը ցուցակագրվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում:

Համաժողովի 3-րդ բաժինը նվիրված էր Վրաստանի կապիտալի շուկային, որի ընթացքում ելույթ էին ունեցել Վրաստանի ազգային բանկի և Bank of Georgia-ի ներկայացուցիչները՝ ներկայացնելով վրացական շուկայի կարգավորումն ու վերջին միտումները:

Համաժողովը ավարտվեց թեժ քննարկումներով, որոնց մասնակցում էին ՎԶԵԲ-ը, Ամերիաբանկի ներկայացուցիչները, Արմսվիսբանկի, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան ընկերությունների գլխավոր տնօրենները, Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ և Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների տնօրենները, ինչպես նաև` Clearstream, Fitch Ratings ընկերությունների ներկայացուցիչները: Քննարկվեց Հայաստանում կապիտալի շուկայի առհասարակ անհրաժեշտության և գործունեության հարցերը, կենսաթոշակային բարեփոխումները և կենսաթոշակային ֆոնդերի նախատեսվող գործունեությունը, հայկական ընկերությունների վարկանշումը, ինչպես նաև, արժեթղթերով անդրսահմանյան առևտրի կազմակերպման հետ կապված հարցերը և առաջխաղացումները:

Հոդվածը պատրաստել են.

Հեղինակ` Եվգենիա Էվոյան, խմբագիր` Շուշան Հարությունյան, սրբագրիչ` Լիլիթ Ղազարյան, լուսանկար՝  EBRD archive

http://www.forbes.am/am/investing/finances/51E14U414LSMT9A7







Instagallery: follow #EVEnotepad